Ո՞վ ասեց` Ալեքսանյանը 5000 $ չի տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ինչպես միշտ հերքում է իր կողմից արված սկանդալային հայտարարությունները: Ներկայացնում ենք քաղաքագետի հետ Armlur.am-ի հարցազրույցը:

Պարոն Սուրենյանց, Դուք ասում էիք, որ Սամվել Ալեքսանյանը Ձեզ գնել էր և օգտագործել Փակ շուկայի թեման հարթեցնելու համար, սակայն 5000 $ գումար չի տվել: Կասե՞ք ` ինչքա՞ն գումարի դիմաց պատրաստ կլինեք նման այլ ծառայություն մատուցել, որպեսզի հետո դժգոհություններ չունենաք: Ո՞րն է Ձեր գինը:

-Իսկ ո՞վ ասաց, որ չի տվել կամ ո՞վ ա ասում, որ բողոքի համար ա տվել: Ես ափսոսանք եմ հայտնել իմ արածի համար, և դա արել եմ էմոցիաների և ասեկոսեների ազդեցության համատեքստում:

Ասում են, որ դժվարն առաջին անգամն է. եթե մարդ մի անգամ վաճառվում է, ուրեմն նա դա կարող է անել մի քանի անգամ: Սամվել Ալեքսանյանը Ձեր ծառայություններից օգտված ո՞րերորդ հաճախորդն էր:

 -Ուրեմն ` իմացեք, որ ես պարոն Ալեքսանյանի հետ որևէ խնդիր չունեմ: Ու հիմա ձեզ երեք բան կասեմ. առաջինը `  ես սխալ եմ արել մարդկային առումով, որ մտել եմ պարոն Ալեքսանյանի և քավոր Հակոբի հարաբերությունների դաշտ: Ու ես մարդկային առումով ինձ շատ վատ եմ զգում դրա համար: Իրանք երկուսն էլ շատ հարգված մարդիկ են, ու երկուսին էլ ես շատ հարգում եմ:

Երկրորդը `  Փակ շուկայի մասին ինֆորմացիան, որ իբրև թե վաճառողները խաբված են, ես արել եմ ասեկոսեների վրա և շատ վատ եմ զգում, որ որպես պրոֆեսիոնալ ժուռնալիստ չեմ փորձել ճշտել դա հրապարակելուց առաջ: Ես երեկ և այսօր եղել եմ Փակ շուկայում. գյուղատնտեսական շուկան պահպանված ա, հետևաբար էտ հարցում իմ պնդումը սխալ ինֆորմացիայի հետևանք ա էղել:

Երրորդը `  ինչ վերաբերում էր երկրապահին և Եռաբլուրին ` ամենայն հավանականության ես պնդում էի արել, որ իբրև թե  Սամվել Ալեքսանյանը դարձել է ԵԿՄ վարչության անդամ, որպեսզի վարչությունում ինչ-ինչ խնդիրներ լուծի, ես նման պնդում էի արել Երկրապահի համագումարի շուրջ առաջացած շահարկումների վրա: Այդ շահարկումները որոշակի ձևով իմ վրա ազդել են, և ես հիմա վստահ ասում եմ, որ պարոն Ալեքսանյանն այն բացառիկ գործարարներից է, որ օգնել է ազատամարտիկների ընտանիքներին և բոլոր իրավունքներն ունի ԵԿՄ վարչության անդամը լինելու: Այսքան բաները հաշվի առնելով ` ես ֆեյսբուքյան իմ գրառման համար ևս հայցում եմ հասարակության, նաև պարոն Ալեքսանյանի ներողամտությունը:

-Իսկ հնարավո՞ր է ` Դուք ուրիշից եք գումար վերցրել, որպեսզի  դեմ դուրս գաք Ալեքսանյանին:

-Ո՛չ: Ես բազմիցս ասել եմ, որ պարոն Ալեքսանյանն ինձ միշտ էլ տարբեր հարցերով օժանդակել ա, և նման խնդիր, որ ես ինչ որ մեկից գումար վերցնեի Սամվել Ալեքսանյանի դեմ խոսելու համար, բացառված ա:

-Իսկ Մաշտոցի պուրակում կայացած այծիկների և ավանակների ակցիան Ձե՞ր խորհրդով էր: Այն օրերին Դուք ավանակների և այծիկների կողմանկիցն էիք:

Ես ավանակների ու այծիկների կողմանկիցը երբեք չեմ եղել. էտ դեղիններն էին արել: Ու դա իմ խորհրդով չէր եղել:

IMG_1341

-Պարոն Սուրենյանց, Դուք մշտապես ֆինանսական խնդիրներ եք ունենում և բազմաթիվ մարդկանց մեծ քանակությամբ գումար եք պարտք: Ինչու՞:

-Սխալ լուրեր են պտտվում: Ես հերքում եմ էտ լուրերը: Աբսալյուտնա նման խնդիր չկա: Ես ոչ մեկին գումար պարտք չեմ:

 

Տաթև Հարությունյան




Լրահոս