Թալինի գյուղերում ավտոբուս չկա. բնակիչներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ահազանգ է ստացել Արագածոտնի մարզի Թալինի շրջանի գյուղ Ագարակավանի բնակիչներից: Նրանց խոսքով՝ Թալինի գրեթե բոլոր գյուղերում չկա տրանսպորտ, որով մարդիկ կարող են տեղափոխվել Թալին քաղաք, այնուհետև Երևան:

«Հենց Թալին քաղաքի մեջ կա ավտոբուս, բայց գյուղերում ոչ մի տիպի տրանսպորտ չկա, եթե մարդիկ ուզում են գնալ աշխատանքի կամ դասի, պիտի որևէ ձև հասնեն Թալին քաղաքի մեջ, հետո նոր կարողանան հասնեն քաղաք, որի մեջ շատ ժամանակ տեղ չի լինում, որովհետև մնացած գյուղերն էլ են դրա հույսին: Այսինքն՝ այն մարդը ով աշխատում է կամ սովորում, օրինակ Երևանում, և չունի մեքենա, Թալին քաղաք հասնելու համար շատ ժամանակ հնարավորություն չի ունենում աշխատանքի կամ դասի գնալու»,-պատմում է Ագարակավանի բնակիչը:

Նրա խոսքով՝ շատ լավ է, որ անվճար ուսանողական ավտոբուս կա, սակայն այդ նույն ավտոբուսը այսօր անսարքության է մատնվել, և մարդիկ չունեն այլնընտրանքային տարբերակ:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Թալինի համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս