Կալանավորվել է Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետը և ևս մեկ հոգի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 15-ին ձերբակալված Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն ու նույն բաժնի ավագ մասնագետը կալանավորվել են:

Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Նրանց մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար։

Վարույթի շրջանակներում ձերբակալվել էին նաև ենթադրյալ կաշառք տվողները։ Նրանցից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել, մյուսի նկատմամբ՝ երկրից չհեռանալու մասին արգելք։

Հիշեցնենք, որ ArmLur.amգրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, որոնցից 2-ը Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք են։ Վերջիններս ձերբակալվել են կաշառք ստանալու մեղադրանքով։




Լրահոս