Վերջերս լուրեր են պտտվում, որ Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն ԲԿ-ն շուտով ամբողջությամբ անցնելու է քաղաքապետարանի ենթակայության տակ, և ծննդատան գլխավոր բժիշկ է նշանակվելու մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Բալայանը։
ArmLur.am-ը կապ հաստատեց Նաիրա Բալայանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով.
«Ես արդեն 1 ու կես տարի է, այնտեղ չեմ աշխատում, ոչ մի կապ չունեմ: Ում պրոբլեմն է, թե ինչ կանեմ հետագայում, իմ հետ ինչ կապ ունի Քանաքեռ-Զեյթունը, եթե ես հիմա այնտեղ չեմ աշխատում»:
Հիշեցնենք, որ Նաիրա Բալայանը Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն ԲԿ-ից աշխատանքից ազատվել է երկու նորածինների վաճառքի համար: