Հնարավորությունը միշտ էլ կա. քաղաքագետը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ մարտի 17-ին ,Իլհամ Ալիևի հետ ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ երկար տարիներ անց Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու հնարավորություն կա։

ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ հնարավորությունների մասին է խոսքը:

«Հնարավորությունը միշտ էլ կա, եթե պատերազմական գործողություններ տեղի չեն ունենում, այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը նորից սկսել են հանդիպել: Եթե 1 կամ 2 ամիս առաջ Ադրբեջանը չէր գնում Արևմտյան հարթակներ, Հայաստանն էլ չէր գնում Ռուսական հարթակներ, ապա այս պահին Ադրբեջանը վերադարձել է Արևմտյան հարթակներ, իսկ դա որոշակի հույսեր է տալիս, որ գործընթացը կշարունակվի»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս