«Ժողովուրդ» օրաթերթի պաշտոնական կայքը ՝ armlur.am, zhoghovurd.am-ը այսօր ողջ օրվա ընթացքում չի կարողացել ապահովել իր բնականոն գործունեությունը: Պատճառն այն է, որ մարտի 1-ից ակտիվ գործունեություն ծավալող կայքը այսօրվա ընթացքում արդեն 3-րդ անգամ DDOS հարձակման է ենթարկվում:
Արդյո՞ք այս հարձակումը քաղաքական ենթատեքստ ունի, թե՞ այլ կողմից է գալիս հարվածը, առայժմ մեզ չի հաջողվել պարզել: Մեր մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ: Արդյունքները կհրապարակենք իմանալուն պես:
Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթի և armlur.am-ի խմբագրակազմը տեխնիկական խափանումների համար հայցում է ընթերցողների ներողամտությունը ՝ հարձակման հեղինակներին հորդորելով ծիծաղելի աստիճանի պարզամիտ չլինել: 🙂
Համակարգչի թիկունքում թաքնվելով լրատվամիջոցի գործունեությունը կաթվածահար անելը լռեցնելու ամենալավ տարբերակը չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի և armlur.am-ի խմբագրություն