Այսօր աշխարհում շատ տոներ կան, որոնք նշվում են այս կամ այն սոցիալական խմբի մարդկանց շրջանում (Թոշակառուների տոնը, Սիրահարների տոնը և այլն):
Այս ցանկն է համալրում նաև Հաճախորդների միջազգային տոնը: Առաջին անգամ այն նշվել է 2010 թվականի մարտի 19-ին:
Տոնի նախաձեռնողներն են Ռուսաստանի և Լիտվայի ձեռներեցները: Ավելի ուշ նրանց միացել են նաև Եվրոպայի և Ամերիկայի մեծ ու փոքր առևտրի կենտրոններ:
Տոնի նպատակը նոր հաճախորդների ներգավումն ու մշտական հաճախորդների խրախուսումն է:
Հենց այդ օրն ամբողջ աշխարհի ձեռնարկատերերը փոքրիկ նվերի, զեղչերի տեսքով շնորհակալություն են հայտնում իրենց հաճախորդներին համագործակցության համար: