
Ամերիկյան վարչակազմը հասկանում է, որ Վլադիմիր Պուտինը հաղթելու է Ռուսաստանի նախագահական ընտրություններում, սակայն չի պատրաստվում նրան շնորհավորանքներ հղել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Նա կմնա Ռուսաստանի նախագահ: Կարծում եմ` կարելի է վստահորեն ասել, որ ԱՄՆ-ից շնորհավորական զանգեր չեն լինի»,-ասել է նա։
Պատելը պնդում էր, որ Ռուսաստանի ընտրությունները, Վաշինգտոնի տեսանկյունից, «անհավանական ոչ ժողովրդավարական գործընթաց էին»: