Քրեական գործ Սուրիկ Խաչատրյանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական

գործ է հարուցվել Արմենիա Մարիոտ հյուրանոցում նոյեմբերի 14-ի երեկոյան

տեղի ունեցած դեպքի կապակցությամբ: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` Լիսկան, հյուրանոցի նախասրահում հարվածել էր գործարար Սիլվա Համբարձումյանին: Ինչպես հայտնել էր Համբարձումյանը, մարզպետը հարձակվել է իր վրա

եւ հարվածել գլխին: Սիլվա Համբարձումյանն օրեր առաջ ասուլիսում Սյունիքի մարզպետին մեղադրել էր իրեն պատկանող հանքից միլիոնավոր դոլար արժողությամբ սարքավորւմ գողանալու համար: ՀՔԾ-ում նոյեմբերի 14-ի միջադեպի առիթով քրգործ է հարուցվել

Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա: Համբարձումյանը նոյեմբերի 15-ի առավոտից ՀՔԾ էր

հրավիրվել եւ այնտեղ էր գտնվում մի քանի ժամ շարունակ:  ՀՔԾ-ն

հայտնում է, որ Սիլվա

Համբարձումյանին առաջարկվել է դատաբժշկի ուղեգիր, սակայն նա հրաժարվել

է փորձաքննության ենթարկվել՝ պատճառաբանելով, որ մարզպետի

հարվածից ցավ է զգացել, սակայն մարմնական վնասվածքներ չի ստացել:

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ

քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: ՀՔԾ-ն

տեղեկացրել է նաեւ, որ

Համբարձումյանը հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել դեռեւս նոյեմբերի 10-ի մամուլի ասուլիսի վերաբերյալ հրապարակումների հիման վրա

նախապատրաստվող նյութերի շրջանակներում: Համբարձումյանը Սյունիքի մարզպետին գողության համար մեղադրել էր այդ ասուլիսի ընթացքում:




Լրահոս