Հայ մարզիկը կմասնակցի ձյուդոյի «Մեծ Սաղավարտի» առաջնությանը 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանցի հայ ձյուդոիստ Կարեն Գալստյանը, Ռուսաստանի հավաքականի կազմում կմասնակցի Թբիլիսիում կայանալիք ձյուդոյի «Մեծ Սաղավարտի» առաջնությանը։ Ռուսական հավաքականը ներկայացված է լինելու 25 մարզիկներով։ Այս մասին հայտնում է Ձյուդոյի Ռուսաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Գալստյանը 73 կգ քաշային կարգում է հանդես գալիս։ Ձյուդոյով սկսել է զբաղվել երրորդ դասարանից։ Եվրոպայի՝ Իտալիայի եւ Պորտուգալիայի գավաթների հաղթող է։ Ունի նաեւ այլ միջազգային կարգի մրցանակներ։ Ձյուդոյի «Մեծ Սաղավարտի» Թբիլիսյան առաջնությունը Վրաստանի մայրաքաղաքում կմեկնարկի մարտի 22-ին եւ կտեւի մինչեւ մարտի 24-ը։ Ռուս մարզիկները կմասնակցեն չեզոք կարգավիճակով։

 




Լրահոս