Սյունիքի մարզպետն իրարանցման մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից ողջ լրատվական դաշտը ողողված է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի “”քաջագործության”” մասին պատմող լուրերով, համաձայն որոնց բարձրաստիճան պաշտոնյան Երևանի կենտրոնում ծեծի է ենթարկել գործարար կնոջ: Արդեն իսկ խոսակցություններ են շրջանառվում Սուրիկ Խաչատրյանը մոտալուր պաշտոնանկության մասին: armlur.am ի տեղեկությունների համաձայն` այսօր ողջ օրվա ընթացքում “”Լիսկան”” ջանք չի խնայել որպեսզի կարողանա հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ ու վերջինիս ներկայացնի “”իրողությունը”” երեկվա դեպքի առնչությամբ: Մեր տեղեկություններով` Խաչատրյանին չի կարողացել օգնել Տավուշի մարզպետ Արմեն Ղույլանը, ով նախագահի մոտ խնդիրներ ունի, կապված Իջևանում տեղի ունեցած ընտրություններում ՀՀԿ ի խայտառակ պարտության հետ, շատերն տեղյակ են նաև, որ մարզպետի և նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի հարաբերությունները ևս սրված են և այս հարցում հույսը դնել Սաշիկ Սարգսյանի վրա մարզպետը չի կարող:  Սերժ Սարգսյանի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով Սուրիկը դիմել է նաև ՏԿ նախարար Արմեն Գևորգյանին, ով  խոստացել է, որ կփորձի միջնորդել, որպեսզի  հանդիպումը կայանա: Մեր աղբյուրները հաղորդում են նաև, որ Սուրիկ Խաչատրյանը ցանկանում է համոզել նախագահին, որ իր “”գլխին սարքել”” են և նա չի ծեծել կնոջն այլ տեղի է ունեցել սովորական վիճաբանություն:   




Լրահոս