
Մարտի 19-ին, ժամը 16.08-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում` «Թամարա Գրուպ» ՍՊԸ-ի մոտակայքում, այրվում է խնձորի այգի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է միջպետական «Մ-3» ավտոճանապարհի Աշտարակ – Փարպի հատվածում (3-րդ կմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.31-ին, մարվել ` 16.40-ին:
Այրվել են մոտ 4000 քմ խոտածածկույթ և հովեկի ծղոտե տնակի տանիքը ` մոտ 8 քմ: