Ագրարային համալսարանում չեն շտապում ռեկտոր ընտրել․ ո՞րն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ Երևանի Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը 2023 թվականի դեկտեմբերի 25-ից դադարել է զբաղեցնել համալսարանի ռեկտորի պաշտոնը։

Մինչ օրս համալսարանը ռեկտոր չունի։ Պարզելու համար, թե համալսարանը երբ նորից կունենա ռեկտոր, կապ հաստատեցինք Ագրարային համալսարանի հետ։

Համալսարանի մամուլի խոսնակ Սոս Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այժմ ռեկտորի պարտականությունները կատարում է Հրաչյա Զակոյանը։

«Պաշտոնապես այդպես է կոչվում՝ ռեկտորի պարտականություններ կատարող, ոչ թե ժամանակավոր պաշտոնակատար»,- ասաց Սոս Ավետիսյանը։

Ավետիսյանը նաև նշեց, որ Հրաչյա Զակոյանը նաև Ագրարային համալսարանի ուսումնական գծով պրոռեկտորն է և միարժամանակ պրոռեկտորության հետ միասին կատարում է նաև ռեկտորի պարտականությունները՝ մինչև ռեկտորի պաշտոնի համար մրցույթի հայտարարվելը։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ  հայրենի իշխանությունները նպատակ ունեն համալսարաններում «հեղափոխություն» իրականացնել` հերթով ազատվելով ռեկտորներից՝ իրենց «սրտի անձանց» այդ պաշտոններում նշանակելու համար:

Նշենք, որ համալսարանից մեզ հայտնեցին, որ առայժ հայտնի չէ, թե երբ ռեկտորի պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի և երբ համալսարանը ռեկտոր կունենա։

Աննա Սրապիոնյան




Լրահոս