Ցավոք սրտի, Արցախի վերադարձի վերաբերյալ ՀՀ իշխանությունների կողմից քայլեր չի ձեռնարկվում. Արցախի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ՝ պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Արցախի ժողովրդի հնարավոր ետ վերադարձի վերաբերյալ:

«Ցավոք սրտի, այսօր վերադարձի վերաբերյալ ՀՀ իշխանությունների կողմից քայլեր չի ձեռնարկվում, փորձ չի արվում հարցը բերել բանակցային սեղան: Բռնի տեղահանված արցախցիների ետ վերադարձման հարցը պիտի դրվի բանակցային սեղանին և համապատասխան լուծում տրվի: Արցախի Կառավարությունը, Վարդան Ոսկանյանի գլխավորությամբ, միջազգային ատյաններում, հնարավորության չափով, քայլեր է ձեռնարկում, որպեսզի կազմակերպվի արցախցիների ետ վերադարձը: Ցավոք սրտի այսօր չունենք ՀՀ իշխանությունների աջակցությունը, բայց շատ դժվարորեն սայլը տեղից շարժվում է: Հուսով ենք՝ բանակցություններով կհասնենք ցանկալի արդյունքի»,- ասաց Դավիթ Գալստյանը:

Արդյո՞ք համագործակցում են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունները՝ ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստայնն նշեց.

«Երբևիցե Արցախի և Հայաստանի կառավարության միջև նման սառը, ոչ համագործակցային հարաբերություններ չեն եղել: Արցախի պետական ինստիտուտները բազմաթիվ հայտարարություններով, տարբեր ճանապարհներով փորձել են հանդիպումներ կազմակերպել՝ քննարկելու ստեղծված իրավիճակը և մի ընդհանուր լուծում գտնել: Սակայն, ցավոք սրտի, ՀՀ իշխանությունները վախենալով Ադրբեջանից, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն, ահուսարսափ ունենալով Ալիևից, նման որևէ տիպի հանդիպման չեն արձագանքել: Հենց այս վերաբերմունքն է, որ խնդիրը հասցրել է այն աստիճանի, որ այսօր մենք հրապարակայնորեն ենք քննարկելու մեր խնդիրները»:

Նանիկ Աղասյան




Լրահոս