
Նախօրեին Թաթարստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվածներից երեքը ՀՀ քաղաքացիներ են, չորրորդը` ՌԴ քաղաքացի` ազգությամբ հայ: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: Առկա տվյալներով` վթարի հետևանքով զոհվել են 1974թ. ծնված Կարեն Արմենաջյանը, 1966թ. ծնված Արայիկ Մուխաելյանը, 1956թ. ծնված Մերուժան Գալստյանը: Նրանք երեքն էլ ՀՀ քաղաքացիներ են: Չորրորդ զոհը ՌԴ քաղաքացի, 1960 թ. ծնված Յուրա Գալթախչյանն է: Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Թաթարստանում երեկ բախվել են մարդատար «Չերի» ավտոմեքենան ու «Ֆորդ Տրանզիտ» միկրոավտոբուսը: Արդյունքում մարդատարի վարորդն ու երեք ուղևորները` նշված չորս անձինք, զոհվել են: Նախնական վարկածի համաձայն` մարդատար մեքենան կորցրել է վերահսկողությունը, դուրս եկել հանդիպակաց մաս ու հարվածել միկրոավտուբուսին: Միկրոավտոբուսի ութ ուղևորները լուրջ վնասվածքներ չեն ստացել: