ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լավ ուսուցչի պակաս ունենք, հանրակրթության կազմակերպման և բովանդակության խնդիր կա․ Դումանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՄՍ նախարարությունը պարբերաբար կրթության ռազմավարության վերաբերյալ մշակած նոր պլաններ է ներկայացնում։ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանի հետ, քննարկել ենք ԿԳՄՍ նախարարության կողմից հանրակրթության ոլորտի խնդիրների և բարեփոխումների մասին հարցերը։

Վահրամ Դումանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել է, որ համաձայն չէ այն նախագծի հետ, որի շրջանակներում  գյաղական դպրոցների  ազատ հաստիքներում ուսուցիչների պետք է փոխարինեն համալսարանի վերջին կուրսի ուսանողները։ Նրա կտրուկ խոսքերից էլ արտահայտվում են նրա բացասական հայացքներն այս որոշմանը։ ՀՀ նախագահի խորհրդականը պնդում է, որ հանրակրթության ոլորտը հոգատարության կարիք ունի ինչպես երեխան։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս