
Բաքվում ոստիկանոթյունը ցրել է Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների ցույցը: Նշվում է, որ մոտ 30 երիտասարդներ փորձել են հավաքվել Բաքվի քաղաքապետարանի դիմաց, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն քաղաքի կենտրոնում ցույցերն արգելելու որոշման դեմ: Ոստիկանության աշխատակիցները և քաղաքացիական հագուստով մարդիկ թույլ չեն տվել երիտասարդներին մոտենալ քաղաքապետարանի շենքին և ցրել են ցույցը` ցուցարարների նկատմամբ կիրառելով ուժ, մեծ թվով ցուցարարներ ձերբակալվել են: Այս մասին հաղորդում է aysor.am ը հղում կատարելով ռուսական ԶԼՄ ներին: