Հրամանը իջեցվել է:
Որոշել են ապրիլի 28-ից Հայաստանում հեղափոխություն սկսել: Մինչև այդ ձնագնդի էֆեկտով զարգացումներ կլինեն:
Այսքան ուշացնելու պատճառը Ալիև – Սարգսյան հանդիպումն էր: Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Քոչարյանին խաղադաշտ մտցնելու ամենաիրական տարբերակը «Ղարաբաղը փրկելն է»:
Իլհամ- Սերժ հանդիպումից հետո բոլորը միասին կխնդրեն Քոչարյանին վերադառնալու քաղաքականություն, որպեսզի «փրկի Ղարաբաղը դավաճան Սերժից»: Միանգամից բոլորը կսկսեն քարկոծել Սերժին և մոռանալով Քոչարյանի անցյալը ` կսկսեն գովաբանել նրան, որպեսզի հասցնեն վարչապետի աթոռին, ինչպես դա կատարվեց 2007թ.-ին Տեր- Պետրոսյանի դեպքում:
Սերժը կմտածի Քոչարյանը իր ընկերն է և ամեն ինչ սահուն կլինի. այդպես էր մտածում ժամանակին նաև Սամվել Բաբայանը:
Ռուսաստանին կթվա թե Ռոբերտը կգա իշխանության, կմնա վարչապետ ընդունելով ` Պուտինին ` որպես գերագույն նախագահ, իսկ Ղարաբաղը կմիացնի Ռուսաստանին ու ամեն ինչ հեշտ ու հանգիստ կանցնի:
Սակայն Սերժին լրիվ փալաս սարքելուց հետո կհասկանան, որ խաբվել են, ինչից հետո ցավոք սրտի Հայաստանում շատ արյուն կթափվի:
Սերժը դիմադրելու ոչ մի ռեսուրս չունի: Նրան հաշված օրերի ընթացքում բոլորը կլքեն: Այնպիսի գաղտնիքներ կբացահայտվի, որ բոլորը անակնկալի կգան: Զավեշտալին այն է, որ Լևոնը, Ռոբերտը և Սերժը նույն գաղափարի մարդիկ են:
Եթե Սերժը փորձում է ազատագրած 5 շրջանները հետ տալ ու համ’ արևմուտքի աչքին բարի ղեկավարի համբավ ձեռք բերել, համ էլ մտածում է մինչև իր ղեկավարման ժամկետի ավարտը կարող է այսպես ձգել: Ապա Լևոնն ու Ռոբերտը պատրաստ են Ղարաբաղը միանգամից հանձնել Ռուսաստանին:
Այսինքը նրանցից ոչ մեկը այդպես էլ չհասկացավ, որ ազգի դավաճանը իր երկրի, ժողովրդի ապագան ու շահերը այլ երկրի շահերին նվիրաբերելն է: Ու կապ չունի այդ ազգը կամ երկիրը որն է:
Եթե այդ ամենը չի ելնում հայ ժողովրդի շահերից, դա ազգի դավաճանություն է: Եթե խոսենք մեր էպոսի լեզվով, ապա Իլյա Մուրոմեցը – Սվյատագորին է ընդունել որպես մեծ եղբայր, այլ ոչ թե հակառակը: Սակայն Լևոնի, Ռոբերտի և Սերժի համար դա անհասանելի է, որովհետև նրանք մեր էպոսի «ցռան վերգո» համակարգից են:
Շուտով կանցնենք Քեռի Թորոս համակարգին: Ցավոք սրտի անցումը սահուն չի լինի, որովհետև ամեն ինչ շատ է ապականվել:
Արարատ Ասրյան