Կյանքից հեռացել է ռուս մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

52 տարեկան հասակում մահացել է ռուս հեռուստամեկնաբան և մարզական լրագրող Վասիլի Ուտկինը։ Այս մասին հայտնում է Egrisi մեդիա ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, որի սեփականատերն Ուտկինն էր։

Ուտկինն սկսել է հեռուստատեսությունում աշխատել 1989 թվականին, իսկ 1994 թվականից նա դարձել է NTV հեռուստաընկերության աշխատակից, որտեղ վարում էր «Ֆուտբոլային ակումբ» հաղորդումը։ Մինչև 2015 թվականը նա մեկնաբանում էր ֆուտբոլային հանդիպումներ։ 2004 և 2005 թվականներին արժանացել է TEFI մրցանակին՝ «Լավագույն սպորտային մեկնաբան» անվանակարգում։

2010-2015 թվականներին Ուտկինը NTV-Plus սպորտային հեռուստաալիքի գլխավոր խմբագիրն էր։ Հանդիսացել է «Կոմերսանտ» թերթի սյունակագիր, Gazeta.ru պորտալի հեղինակ և Gazeta թերթի սպորտային բաժնի խմբագիր:

Մահվան նախնական պատճառ է նշվում թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան։




Լրահոս