
ՄԱԿ անդամ երկրներում մարտի 20-ը նշվում է որպես երջանկության միջազգային օր: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 20-ը երջանկության օր է ճանաչել 2012 թ-ին:
Որոշումն ընդունվել Է Բուտանի Թագավորության առաջարկությամբ, դրա օգտին միաձայն քվեարկել են ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 պետության ներկայացուցիչները: Անդամ երկրներին ՄԱԿ-ը կոչ է անում տոնել այս օրը համապատասխան կրթական-տեղեկատվական ծրագրերի միջոցով, քանի որ երջանկության որոնումը մարդու հիմնական նպատակն է: Երկրների դասակարգման ցուցանիշը կազմվում է` հիմնվելով երեք չափանիշների վրա. բնակիչների կյանքի սպասվելիք միջին տևողություն, բարեկեցություն և, այսպես կոչված, էկոլոգիական «հետք (մարդկային ազդեցությունը էկոհամակարգերի վրա):
Ամենաերջանիկ երկրների տասնյակում են Ֆինլանդիան, Իսլանդիան, Դանիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Շվեդիան, Գերմանիան, Նորվեգիան, Նոր Զելանդիան և Ավստրիան: