«Ճանաչել-չճանաչելու հարցն այնքան էլ կարևոր չէ». ԼՂՀ վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք շարունակում ենք աշխատանքները, քաղաքական կոնսուլտացիաները Արցախի ճանաչման ուղղությամբ: Ժամանակը կգա և միջազգային հանրությունը կճանաչի և Արցախի ինքնորոշումը, և նրա անկախ պետականությունը»,- karabakh-open.info-ի փոխանցմամբ ՝ այս մասին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն գյուղում պատասխանելով գյուղացիների այն հարցերին, թե ինչու Ղրիմը կարող է հանրաքվեով միանալ Ռուսաստանին, իսկ ԼՂՀ-ում անցկացված հանրաքվեի արդյունքները չեն ճանաչվում, և ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:

«Մենք ողջունում ենք բոլորի ինքնորոշումը: Կարճաժամկետ տիրույթում ճանաչումը գուցե ավելի կարևոր է մյուսների համար, բայց Արցախի ընտրած ճանապարհն ավելի ճիշտ է»,-ասել է Արա Հարությունյանը:

Այս փուլում, ըստ ԼՂՀ վարչապետի, ճանաչել-չճանաչելու հարցն այնքան էլ կարևոր չէ, առավել կարևոր է «ճիշտ պետական շինարարությունը, ճիշտ երկիր կառուցելը»: ԼՂՀ վարչապետը կարծում է, որ Արցախն ավելի շահավետ վիճակում է, քան Ղրիմը, Աբխազիան եւ Հրվ. Օսիան, Կոսովոն:

«Ստանդարտները երկակի չեն, բազմակի են,և դա շահեկան վիճակում է դնում Արցախին: Պետք է մտածենք մեր երկրի զարգացման մասին,-ասել է Արա Հարությունյանը լրացնելով,- Այսօր ամենակարևոր գործոնը ուժի գործոնն է: Արցախի այսօրվա ստատուս-քվոն և զարգացումները պայմանավորված են բանակի մարտունակությամբ և երկրի տնտեսական զարգացմամբ: Պետք է շարունակել այդ ուղղությամբ արդյունք տալ, ունենալ ժողովրդագրական դրական պատկեր, երկրի զարգացում ապահովել: Մեր հարցի քաղաքական լուծումը կախված է լինելու դրանից»։




Լրահոս