
Պետքարտուղարությունն արձագանքել է Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման մասին խոսքերին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն մեծ ուշադրություն է դարձնում այս հարցին։
«Սա մի խնդիր է, որին մենք շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել: Սա այն է, որի վրա ոչ միայն պետքարտուղարը, այլ նաև պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը և ավագ համակարգող Բոնոն շարունակում են կենտրոնանալ համապատասխան կողմերի հետ»,- ասել է նա: