Հովհաննես Համբարձումյանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի հանդիպումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովհաննես Համբարձումյանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի հանդիպումները, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

33-ամյա պաշտպանը վնասվածքով էր միացել հավաքականին և բուժզննումից հետո պարզ է դարձել, որ նա չի կարող մասնակցել առաջիկա խաղերին։ Համբարձումյանի փոխարեն հավաքական է հրավիրվել «Փյունիկի» ֆուտբոլիստ Դավիդ Դավիդյանը։

Ավելի վաղ վնասվածքի պատճառով Հայաստանի հավաքականին չէր կարողացել միանալ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որին հայտացուցակում փոխարինել է «Արարատ-Արմենիայի» խաղացող Էդգար Գրիգորյանը։

Պետրակովի գլխավորած թիմը մարտի 22-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի հավաքականի դեմ։




Լրահոս