ArmLur.am-ի խմբագրություն դեռ փետրվար ամսին ահազանգ էր ստացվել Կոտայքի մարզի ֆերմեր Արարատ Դանիելյանից։
Ֆերմերն ահազանգել էր, որ Կոտայքի մարզում տարածվել էր Աֆրիկյան ժանտախտ, ինչից խոզերը սատկում էին։
Հիշեցնենք, որ Արարատ Դանիելյանը նաև նշել էր, որ ոչ մի փոխհատուցում չեն ստացել։
Այսօր ժամը 12։00-ին Կոտայքի մարզի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնելու Էկոնոմիկայի շենքի դիմաց՝ պահանջելով փոխհատուցում իրենց կորցրած վնասի համար։
Աննա Սրապիոնյան