ՖՈՏՈ. Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքներն ավարտին են մոտենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Սերովբէ Եպիսկոպոս Իսախանեանը հայտնել է, որ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքներն ավարտին են մոտենում: Այս մասին նա գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում:

«Հիմնանորոգման աշխատանքներն աստիճանաբար մոտենում են ավարտին։ Աստծո կամոք մոտ ապագայում հայոց հոգեւոր կենտրոնը, միածնաէջ Մայր Տաճարը, կվերաօծվի եւ իր ողջ հմայքով ու պերճաշուք գեղեցկությամբ կրկին իր դռները կբանա հավատացյալ հայորդիների եւ մնացյալ ուխտավորների առջեւ։ Եւ Իջման Սուրբ Սեղանի առջեւից առ Աստված կբարձրանան մեր բոլորի խնկաբույր աղոթքները` «վասն փրկութեան հոգւոց մերոց, յաղագս խաղաղութեան ամենայն աշխարհի, վասն անսասանութեան Աշխարհիս եւ Եկեղեցւոյս Հայաստանեայց»», – գրել է առաջնորդը՝ հրապարակելով Մայր Տաճարի լուսանկարները:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ծանուցվել էր Գերագույն հոգևոր խորհուրդի որոշումը՝ Մայր Տաճարի վերաօծման և Սրբալուս Մյուռոնօրհնության արարողությունները կազմակերպել սեպտեմբերի 28-ին և 29-ին:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս