
«Դիսնեյլենդ»-ը իր հիմնադրման օրից մեծ հետաքրքրություն է առաջացրել ո՛չ միայն մանուկների ու դեռահասների, այլ նաև մեծերի շրջանում:
Ուոլթ Դիսնեյի կերտած կերպարները, գրած հեքիաթներն ու ստեղծած աշխարհը բազմազան է, գունավոր և գրավիչ: Բոլոր փոքրիկներն իրենց սենյակում անպայման ուզում են որևէ իր ունենալ, որը կհիշեցնի «Դիսնեյ»-ի խելահեղ աշխարհը՝ հագուստ, խաղալիք, անկողնային պարագաներ: Աշխարհում բազմաթիվ մարդիկ ընտանեկան ճանապարհորդություններ են կազմակերպում, որպեսզի տեսնեն «Դիսնեյլենդ»-ը և վայելեն այդ խելահեղ աշխարհը:
Փարիզում այն բացվել է 1992 թվականին, որին մաս է կազմում նաև հյուրանոցը:
Այսօր ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում շքեղ ու կախարդական հյուրանոցը ներսից. այն ունի 41 սենյակ և 18 թեմատիկ «սուիթ», շքեղ այգի, որի այցելուների թիվը այս տարիների ընթացքում անցել է 375 միլիոնը:
Հուրի Բաղդասարյան