
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության տարածքային բաժնի մասնագետը դատի է տվել Գլխավոր դատախազությանը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վերջինս դիմել է վարչական դատարան՝ պահանջելով 27.02.2024թ. թիվ 11/34-Ա հրամանն անվավեր ճանաչել, որպես հետևանք Տաթևիկ Գրիգորյանին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության տարածքային բաժնի մասնագետի պաշտոնում վերականգնելու և հայցվորին որպես հատուցում միջին աշխատավարձ՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, վճարելուն պարտավորեցնել։
Քնար Մանուկյան