ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունների սրտի դատավոր Մասիս Մելքոնյանը ստուգե՞լ է իր հեռախոսը, թե՞ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Freedom House»-ի 2024 թվականի զեկույցի՝ անկախ դատական համակարգ» հարցով մեր երկիրը ստացել է ընդամենը 1 բալ`4 հնարավորից: Նույն վիճակը «քրեական և քաղաքացիական գործերով օրինական գործընթացի ապահովում» ցուցանիշով է՝ 1 բալ 4-ից:

Միջազգային զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ «դատարաններն առնչվում են համակարգային քաղաքական ազդեցությանը, և դատական ատյաններն ախտահարված են կոռուպցիայով:

Դատարանները ենթարկվում են ճնշումների դատախազների կողմից՝ հօգուտ մեղադրական դատավճիռների»:

ArmLur.am-ը դատավոր Մասիս Մելքոնյանից հետաքրքրվեց, թե ծանոթ է հեղինակավոր կազմակերպության զեկույցին. այնտեղ նշված է, որ դատարանները դատախազների կողմից ճնշվում են, որ մեղադրական վճիռներ կայացնեն: Վերջին անգամ երբ են նման ճնշում զգացել:

Եվ առհասարակ իրենց հեռախոսը ստուգել են, ի՞նչ գրագրություն ունեն դատավոր կոլեգաների հետ, որ հրապարակելու դեպքում անհարմար վիճակում չհայտնվեն, քանի որ իրենց կոլեգաները գրագրության պատճառով ազատման դիմումներ գրեցին:
Պարզել են, թե ով է դատական համակարգի Հուդան, որ գործընկերներին մատնել էր:

Հիշեցնենք, որ դատական համակարգը լքում են դատավորներ՝ գրագրության համար, որը հայտնվել է իշխանության ձեռքում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս