Այսօր Մեծ Պահքի երեսունիներորդ օրն է. այն սկսվել է Բուն Բարեկենդանից հետո՝ փետրվարի 12-ին:
ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակների և քաղցրեղենի բաղադրատոմսերի շարք, ինչպես նաև թույլատրելի սննդի և խմիչքի տեսակներ:
Այսօր անդրադարձ ենք կատարելու Պահքի ընթացքում առողջ սննդի կանոնները պահպանելուն՝ սպիտակուցի պաշարների պահպանմանը օրգանիզմում: Սովորաբար Պահքի ընթացքում սպիտակուցի պակասուրդ է լինում օրգանիզմում, ինչը լրացնելու համար պետք է ակտիվորեն ուտել բուսական ծագման այնպիսի մթերք, որում սպիտակուցների զգալի պաշար կա:
Վերոնշյալ մթերքներից է սոյան, որից պատրաստում են նաև կաթ և տոֆու պանիր, սիսեռը, որի 30 տոկոսը սպիտակուց է, լոբին, ոսպը և ոլոռը: Սակայն պետք է հաշվի առնել, որ լոբազգիները օրգանիզմի համար կարևոր ամինաթթուներ չեն պարունակում, որը լրացնելու համար պետք է ձավարեղեն ուտել:
Բանջարեղեններից սպիտակուցներ են պարունակում կաղամբը, գետնախնձորը (կարտոֆիլ), բրոկոլին, սպանախը, ծնեբեկը, նեխուրը և թարմ սունկը:
Ճարպերի պակասից խուսափելու համար պետք է ընկուզեղեն ուտել՝ օրական ոչ ավելի քան 30 գրամը, ավոկադո, ձիթապտուղ, արևածաղկի սերմեր: Կարևոր է նաև մրգի օգտագործումը՝ վիտամինների և հանքանյութերի օգտագործման նպատակով:
Հուրի Բաղդասարյան