
ԱՄՆ-ը և Հորդանանը հերթական գործողությունն են իրականացրել՝ Գազայի հյուսիսային հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
«Կենտրոնական հրամանատարությունը և Հորդանանի թագավորական օդուժը մարտի 20-ին համատեղ հումանիտար օդային փոխադրում կատարեցին դեպի Գազայի հյուսիս՝ շարունակվող հակամարտությունից տուժած խաղաղ բնակիչներին էական աջակցություն ցուցաբերելու համար», – ասվում է հրամանատարության X էջում հրապարակված հայտարարության մեջ:
Շուրջ 2,7 տոննա մթերք է նետվել օդից, այդ թվում՝ բրինձ, ալյուր, կաթ, մակարոնեղեն և պահածոներ։ Հրամանատարությունն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է պլանավորել նման օգնության հաջորդ մատակարարումները։