Մարիա Զախարովան մեկնաբանել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա դինամիկան:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացում դրական դինամիկա նկատվել է այն ժամանակ, երբ ակտիվ կերպով իրականացվում էին եռակողմ պայմանավորվածությունները։
Ամեն ինչ փոխվեց, երբ Արևմուտքը սկսեց ներթափանցել տարածաշրջանի իրավիճակ: Նրանք պարզապես ուզում էին վերահսկել օրակարգը, նրանց հանգիստ չէր տալիս, որ իրավիճակը թևակոխում է խաղաղ հուն, որ կա միջազգային իրավական հարթություն, որ երկրները համաձայնության են գալիս առանց ագրեսիայի, առանց չարության, չնայած շատ դժվար անցյալին, բայց նայելով ապագային և ունենալով հստակ ծրագիր, թե ինչպես հասնել այս խաղաղ ապագային:
Հենց արևմտականները Հայաստանին պարտադրեցին Ղարաբաղի վերաբերյալ իրենց բանաձևը՝ մոռանալով տեղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության մասին։ Բոլորս շատ լավ գիտենք, թե ինչի դա հանգեցրեց։ Այսօր նույն Արևմուտքն ուղղակի պարտադրում է Երևանին միակողմանի որոշումներ կայացնել վիճելի տարածքային հարցերի շուրջ: Մենք տեսնում ենք, թե ինչպես են Երևանին բառացիորեն դրդում ոչնչացնել դրական միտումները, այդ թվում՝ Բաքվի և Մոսկվայի հետ շփումներում, չնայած մենք Երևանի հետ ունեինք և ունենք հարաբերություններ, և ես անկեղծորեն համոզված եմ, որ դրանք շարունակելու են զարգանալ դաշնակցային ուղով»,- ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։