Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պրաբովո Սուբիանտո Ջոջոհադիկուսումոյին՝ Ինդոնեզիայի Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթանակի և երկրի ղեկավարի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Վստահ եմ, որ Ձեր հարուստ քաղաքական փորձը լավագույնս կծառայի Ինդոնեզիայի հետագա առաջընթացին։
Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Ինդոնեզիայի միջև բարեկամական հարաբերություններն առավել կզարգանան՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: