Բլոգեր Արթուր Չախոյանը ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացնում է, որ իր ֆեյսբուքյան էջի դիտելիությունը ընկել է, ինչը, կարծում է, որ արվել է ԱԱԾ-ի կողմից։
«Էջիս տեսանելիությունը կորել ա, բողոքարկել են (երևի ֆեյք էջերով), որովհետև մի քանի ժամ շարունակ ես նյութերը քցում եմ և տեսանելիություն չկար։ Ակնհայտ երևում է, որ ծրագրային համակարգային ինչ-որ հարձակում է տեղի ունեցել, էջը կոտրած չի, իմ մոտ է, ուղղակի էջս կամ բողոքարկել են ֆեյքերով կամ էլ ԱԱԾ-ն է այդ ամենին միջամտել։ Ես մտածում եմ դա հենց ԱԱԾ-ի միջոցով արված կլինի, քանի որ նախորդ հրապարակմանս՝ Վայքի դեպքերի հետ կապված ձերբակալվել էի ներկա իշխող ուժի ոստիկանների կողից։ Ես վստահ եմ, որ այդ ամենը իրար հետ փոխկապակցված է, որ նյութեր չտարածվի, ժողովուրդը տեսնի ինչ անօրինական ձերբակալություններ են կատարվում»։
Արթուր Չախոյանը էջը վերականգնելու համար ուղիղ եթեր է միացրել, դեռ արդյունքի մասին ավել բան ասել չի կարող։
Էմմա Մարտիրոսյան