Ղրղզստանի հատուկ ծառայությունները սահմանի մոտ հայտնաբերել են 130 մետր երկարությամբ թունել, որով մաքսանենգ ապրանքներ են հասցվել հարեւան Ուզբեկստան, չորեքշաբթի լրագրողներին հայտնել են հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) մամուլի ծառայությունից։
«Միգրացիայի և մաքսանենգության ապօրինի ուղիները բացահայտելու օպերատիվ միջոցառումների ընթացքում ԱԱ պետական կոմիտեի աշխատակիցները հայտնաբերել են թունել, որն օգտագործվում էր ապրանքների և մարդկանց ապօրինի փոխադրման համար»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ թունելը հայտնաբերվել է Ուզբեկստանի հետ պետական սահմանին մոտ գտնվող Բեկ-Աբադ գյուղի բնակչի տան հատակի տակ։ Նրա խորությունը 15 մետր է, ընդհանուր երկարությունը՝ 130 մետր, բարձրությունը՝ 1,7 մետր։
Մաքսանենգ ճանապարհ կազմակերպելու համար բերման է ենթարկվել տան սեփականատերը` 1986 թվականին ծնված Է.-ն։