Թենիսի կորտերի քանդումը դեռ քննարկումների փուլում է․ քաղաքապետարանի մամուլի խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքային իշխանությունները Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան ընկած տարածքում վերակառուցում սկսելու ու թենիսի կորտերը քանդելու մասին կառավարության որոշման նախագիծ են պատրաստում, որով տարածքը հանրային գերակա շահ են ճանաչվելու:

ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ կոստանյանի հետ, պարզելու համար, թե ինչ փուլում է գտնվում քանդման մասին քննարկումները և արդյո՞ք կա վերջնական որոշում։

«Այս պահին դեռ քննարկումների փուլում է, ոչ մի առանձնահատուկ բան չկա։ Քննարկումների ավարտի մասին հստակ բան չեմ կարող ասել։ Ամեն դեպքում հենց վերջնական որոշումը լինի, այդ մասին իրազեկումներ կանենք»,- մեզ հետ զրույցում նշեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս