Պաշտոնական միջոցառումները՝ «միջանցքային հանդիպումների» և «վերելակային խոսակցությունների» լավագույն վայր. Վատիկանում Ավստրալիայի դեսպանը դասական երաժշտության երեկո է կազմակերպել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վատիկանում Ավստրալիայի դեսպանը վերջերս իր գործընկերների և ընկերների համար համերգ էր կազմակերպել, որը նման չի եղել համերգների մեծամասնությանը: Փետրվարի 6-ին Օվկիանիայի ամենամեծ երկրի երիտասարդ ներկայացուցիչ Կիարա Պորրոն ողջունել է Հռոմում ապրող գործընկեր դեսպաններին և իր համաքաղաքացիներին իր իսկ նստավայրում՝ Palazzo Bonadies Lancellotti-ում՝ ուշացումով նշելու Ավստրալիայի օրը:

Ավստրալական լարային քառյակը, որն այժմ հյուրախաղերով գտնվում է Եվրոպայում, հյուրերի համար կատարել է ժամանակակից ավստրալացի կոմպոզիտոր Նաջել Ուեսթլեյքի և այնպիսի լեգենդար արտիստների ստեղծագործություններով, ինչպիսիք են Դոմենիկք Սկարլատին և Լյուդվիգ վան Բեթհովենը:

Երեկոյան փակ միջոցառման ներկաների կազմում են եղել Իսրայելի և Պաղեստինի դեսպանները, ովքեր ներկայացնում են երկու ժողովուրդներ, որոնք մի քանի տասնամյակ հակամարտում են և անցած հոկտեմբերի 7-ից ի վեր ներգրավված են համատարած արյունալի պատերազմի մեջ:

Երկու դիվանագետները նստել են սենյակի միմյանցից հակառակ կողմերում: Իսկ համերգի վերջում նրանք միմյանց հետ չեն խոսել: Սակայն երկուսն էլ Բեթհովենի թիվ 9 քառյակից առաջ լսել են երաժշտական անսամբլի թավջութակահարի հետևյալ խոսքերը. «Ես հույս ունեմ, որ դուք այստեղից մի փոքր ավելի հույսով կհեռանաք»:

Վատիկանի տարածքում տեղի ունեցող ընդունելությունները, ինչպես Ավստրալիայի դեսպանատան կազմակերպած այս համերգը, հաճախ այնքան անլուրջ չեն, որքան թվում են:

«Սա այն վայրն է, որտեղ դուք հանդիպում եք տարբեր մարդկանց, ում հետ երբեք չեք հանդիպում կամ զրուցում, որտեղ դուք տեղեկատվություն եք ստանում կամ որտեղ կարող եք Վատիկանի ներկայացուցիչներին հարցնել, թե ինչ են նրանք մտածում որոշակի իրավիճակների կամ Հռոմի պապի ասածի մասին», – բացատրել է դիվանագետը:

Հենց նման բարոկկո երաժշտության և իտալական գինիների բույրով լցված վայրերում է, որ հաճախ մի փոքր ավելի մեղմ է արձագանքում պատերազմի աղաղակը՝ դառնալով «միջանցքային հանդիպումների» և «վերելակային խոսակցությունների» լավագույն միջավայրը:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս