ՔՊ-ականների և նրանց կանանց հանգրվան «Հայփոստ» ՓԲԸ-ում աղաղակող խախտումների դարաշրջան է սկսվել։
ՊԵԿ-ը կրկին տուգանել է «Հայփոստ»-ին։ Երբեմնի օրինապահ, բոլորիս հայտնի «Հայփոստ» ՓԲԸ-ն աստիճանաբար ընկղմվել է ստվերային գործունեության մեջ և յուրաքանչյուր ամիս տուգանվում է։
Այս անգամ՝ ՀԴՄ կտրոնների չտրամադրման համար կանոնների խախտման պատճառով «Հայփոստ»-ը տուգանվել է 2 միլիոն 600 հազար դրամ և անկանխիկ գործառնություններ իրականացնելու համար` 400 հազար դրամ խախտումների պատճառով։
Դժբախտ հիմնարկը, ըստ ամենայնի, ՔՊ-ականների և նրանց կանանց աստղաբաշխական աշխատավարձը ապահովելու համար ամբողջությամբ անցել է հարկման ստվերային ռեժիմի։
Հավելենք, որ աջուձախ, բոլորին օրինապահության դասեր տվող Նիկոլ Փաշինյանի կառավարության ենթակայությամբ է գործում Հայփոստ ՓԲԸ-ն։
ArmLur.am-ը կապվեց «Հայփոստ» ՓԲԸ-ի խոսնակ Գևորգ Աբրահամյանի հետ, ով խնդրեց մանրամասներ ստանալու համար հարցերը գրավոր ուղարկել։