
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մարտին Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 22.11.2019թ֊ին, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանումում անցել է բուժզննում, պիտանի ճանաչվել զինծառայության համար և կանգնել զինվորական հաշվառման, սակայն խուսափել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական՝ 2021 թ-ի ամառային զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայությամբ:
Քնար Մանուկյան