ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպառնալիքներ, հայհոյանքներ․ շոու՝ խորհրդարանում տարածքային զիջումներից առաջ․ ինչ կատարվեց երեկ ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում ականատես եղանք իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև հերթական թեժ վիճաբանությանը:
Ընդդիմադիր պատգամավորները կրկին հայտնվել էին Նիկոլ Փաշինյանի և իշխանական պատգամավորների թիրախում:
Այսպիսով, երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները և նախարարները թեժ քննարկում էին ծավալում Տավուշի շուրջ ստեղծված վերջին իրադարձությունների վերաբերյալ, և հանկարծ մոռանալով այս ամենը, սկսվեց հերթական վիճաբանությունը պատգամավորների միջև: Ամեն բան սկսվեց Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից։ Երբ վերջինս հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հարկ համարեց ճշտել, թե հարցը ո՞ւմ է ուղղվում:

Իրավիճակը էլ ավելի թեժացավ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթի ժամանակ:
Պարզվում է, Նիկոլ Փաշինյանը ծանր էր տարել Լևոն Քոչարյանի՝ «կառավարության գլուխ» դիմելաձևը:
Եվ հաջորդիվ, երբ Նիկոլ Փաշինյանը երբ պատասխանում էր մեկ այլ պատգամավորի՝ Գառնիկ Դանիելյանի հարցին, մի քանի անգամ շեշտեց՝ «ձեր քաղաքական ուժի գլուխը»՝ նկատի ունենալով Քոչարյանին:

Ինչից հետո ընդդիմադիրները մեծ աղմուկ բարձրացրին ու սկսվեց իշխանություն-ընդդիմություն հերթական «փոխհրաձգությունը»։

Բանը հասավ նրան, որ Փաշինյանը ուղիղ սպառնալիք հնչեցրեց ընդդիմադիր պատգամավորի հասցեին։

ԱԺ նիստով սակայն ամեն բան չավարտվեց: Երեկ երեկոյան իշխանության տարբեր ներկայացուցիչներ, նրանց սատարող քաղաքական գործիչներն ու փորձագետները
միաբերան Լևոն Քոչարյանի վերաբերյալ կոշտ և հեգնական գրառումներ էին անում:

Այս ամենից անմասն չմնաց նաև Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակը», որտեղ նույնպես Վանո Սիրադեղյանի խոսքերի մոտիվներով մի հոդված-ակնարկներ էր տպվել. «Պետություն ղեկավարելը թաղի լակոտների կռիվ չէմ որ քրֆես ու փախչես, ինչ է ճոճվում Լևոն Քոչարյանի ծոծրակին» վերգրությամբ:

Խորհրդարանում կրքերը թեժացան նաև այն բանից հետո, երբ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից դիմեց՝ Տիկին Օհանյան:
Եվ այսպես, ամեն անգամ, երբ տարածքային նոր զիջումների հարց է երևան գալիս, Նիկոլ Փաշինյանն ու իշխանական պատգամավորները սկսում են շոուներ բեմադրել խորհրդարանում:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս