Նորվեգիայի նախկին վարչապետը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղա՞ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար կարող է դառնալ Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը: Այս մասին հաղորդում է նորվեգական NRK հեռուստակայանը:

Նշվում է, որ Ստոլտենբերգը Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի ամենահավանական թեկնածուներից մեկն է: Ավելի վաղ իտալական «Ռեպուբբլիկա» թերթը հաղորդում էր, որ վերջինիս թեկնածությանը կողմ են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Մյուս հավանական թեկնածուներն են համարվում Իտալիայի ԱԳՆ-ի նախկին նախարար Ֆրանկո Ֆրատտինին, Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը և Խոսե Մանուել Բարրոզուն:

Այս պահին ալյանսի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է Անդերս Ֆոգ Ռասմուսսենը, ում   մանդատի ժամկետը լրանում է 2014 թվականի սեպտեմբերի 30-ին:

Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը:

 




Լրահոս