ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ում 7 բուհ չունի ռեկտոր․ իշխանությունները «ենթարկվող» մարդկանց է փնտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները իշխանությունների կողմից նշանառության տակ են։ Այս պահին Հայաստանում կա 23 պետական և 21 մասնավոր բուհ, որոնց գոյությունը հարցականի տակ է դրված մինչև 2030 թվականը։

Բուհերի գոյությունը հարցականի տակ է, քանի որ նաև երկրի վարչապետը իր խոսքում հարցականի տակ է դնում բուհերի կրթական որակը՝ ասելով՝ եթե մենք բուհերը հավատարմագրենք միջազգային ստանդարտներով, ոչ մի բուհ հավատարմագրում չի ստանա։

Այն բուհերը, որոնց հետ կապված ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ապագա պլաններ է գծում, ավելի բարձիթողի երբեք չեն եղել։

Բանն այն է, որ Հայաստնում 7 ուսումնական հաստատություն չունի ռեկտոր և դրանք ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարները։ Այդ ուսումնական հաստատություններն են՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

Ժաննա Անդրեասյանը և Նիկոլ Փաշինյանը ընկել են ցնցուղների և կախիչների հետևից ու մոռացել, որ մի ամբողջ սերնդի առաջ կրթության ոլորտը զարգացնելու պարտք ունեն, ոչ թե այն խարխլելու։

Բուհերում քաոս է, նախարարությունը չի կարողանում համապատասխան որակավորմամբ մասնագետներ գտնել և նշանակել ռեկտորներ։ Ինչպես բազմիցս գրել ենք, որ ոչ ոք ցանկություն չունի աշխատել ներկայիս իշխանության օրոք, սա գործում է նաև կրթական ոլորտում։

Կրթական ոլորտի քաոսը քիչ էր, հիմա էլ Նիկոլ Փաշինյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորին էլ նշանակել է Քաղաքաշինության կոմիտեի։ Իսկ Քաղաքաշինության կոմիտեի նոր ղեկավարի՝ Եղիազար Վարդանյանի մասին մարամասները կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի առավոտյան համարում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Էմմա Միքայելյան




Լրահոս