
«Այս որոշումն ընդունվել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստի ժամանակ»,- հայտարարել է այս գերատեսչության գլխավոր քարտուղար Անդրեյ Պարուբիյը:
Նիստի ժամանակ որոշվել է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը սկսել:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ուկրաինան մեծ ցավով ստիպված է արձանագրել, որ ԱՊՀ-ն ոչ թե անդամ – պետությունների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ է աշխատում, այլ որոշ պետությունների ` մասնավորապես Ռուսաստանի Դաշնության շահերի սպասարկմամբ է զբաղված, տեղեկացնում է ИТАР-ТАСС լրատվականը:
Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը: