ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի դեկանի թափուր հաստիքի համար պայքարում է 2 հոգի. ովքեր են նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 3-ին տեղի է ունենալու Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրություններ: Մեր տեղեկություններով՝ դեկանի պաշտոնում իրենց թեկանածություներն են առաջադրել Գևորգ Պետրոսյանը և Հարություն Խաչիկյանը:

ArmLur.am-ը կապ հաստատեց Հարություն Խաչիկյանի հետ հասկանալու համար, ու՞մ հաղթելու հավանականությունն է ավելի մեծ.
«Մրցույթը հայտարարվել է դեկանի թափուր հաստիքի համար, ես ցանկություն ունեի դիմելու, և բացի դա ես ստացել եմ մեր կոլեկտիվի երաշխավորությունը մեր ֆակուլտետի գիտական ընդլայնված խորհրդի նիստում և դիմել եմ: Գևորգ Պետրոսյանն էլ նույնպես դիմել է պաշտոնին հավակնելու համար և հիմա մրցույթը կկայանա և արդյունքում Երևանի պետական համալսարանի գիտխորհուրդը կորոշի՝ ո՞վ է արժանի այդ պաշտոնը զբաղեցնելու: Ես այս պահին կանխատեսումներ անել չեմ կարող:

Հարություն Խաչիկյանի խոսքով՝ ընտրվելու դեպքում շնորհակալություն կհայտնի խորհրդից և կշարունակի իր աշխատանքային գործունեությունը, արդեն այլ կարգավիճակում, եթե չնտրվի կրկին շնորհակալ կլինի և կրկին ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում կշարունակի աշխատել:

Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի գործող դեկանը Գագիկ Ղազինյանն է:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս