
Այսօր Մեծ Պահքի քառասուներորդ օրն է. այն սկսվել է Բուն Բարեկենդանից հետո՝ փետրվարի 12-ին:
ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակների և քաղցրեղենի բաղադրատոմսերի շարք, ինչպես նաև թույլատրելի սննդի և խմիչքի տեսակներ:
Վարունգով «sandwich». մեկ մեծ վարունգը կտրատել բարակ օղակների, մանր կտրատել երկու ճյուղ սամիթ ու մեկ կանաչ սոխ: Մանրացված կանաչեղենը խառնել բուսական ծագման կրեմ պանրի մեջ և քսել տոստի հացի վրա, վրան ավելացնել կտրատած վարունգը:
Ավոկադոյով «sandwich». Մեղմ կրակի վրա ձիթապտղի ձեթով տապակել բարակ կտրատած կաղամբը և ստեպղինը (գազար), ճզմել կամ հարել ավոկադոն այնպես, որ միասեռ զանգված դառնա: Այն քսել պիտա հացի մեջ, վրան ավելացնել թեթև տապակված բանջարեղենը և փաթաթել:
Բարի ախորժակ
Հուրի Բաղդասարյան