«Խոսքը Ադրբեջանի պահանջած այն գյուղերի մասին է, որտեղ նախկինում ադրբեջանական բնակչություն է ապրել.հիմա այդտեղ ոչ մի տուն, ոչ մի բնակիչ չկա». ՔՊ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն է, որը ծնունդով Տավուշի մարզից է։

-Պարո՛ն Ղալումյան, Նիկոլ Փաշինյանը Տավուշի գյուղերի հանձման խոսակցությունների ֆոնին օրեր առաջ եկել էր մարզ, հանդիպել տեղի բնակիչների հետ ու ըստ էության հաստատել, որ նոր զիջումներ են սպասվում:
Ինչպես բնակիչներն էին պատմել, հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ եթե Ադրբեջանի պահանջած գյուղերը չհանձնենք, նոր պատերազմն է սկսվելու:

-Վարչապետը նման բան չի ասել, խոսքը Ադրբեջանի պահանջած այն գյուղերի մասին է, որտեղ նախկինում ադրբեջանական բնակչություն է ապրել: Հիմա այդ տարածքներում ոչ մի տուն, ոչ մի բնակիչ չկա, դա Հայաստանի 29.800ք/կմ տարածքի հետ կապ չունի:
Եթե դեռ սահմանազատում, սահմագծում չի արվել, չկա իրավական քարտեզ, որով սահմանները հստակեցվեն, ինչպե՞ս եք որոշում՝ որ այդ գյուղերը ադրբեջանական տարածքում են:

-Եթե այս խոսույթը, այս քննարկումը մինչև սահմանազատման ու սահմագծման հարցերով զբաղվող հանձնաժողովի որոշումներից առաջ ենք սկսում, իհարկե, միանշանակ չենք կարող ասել՝ ինչն է, ինչպես է, բայց կան բաներ որոնք նախապես տեսանելի են:

-Ի՞նչն է օրինակ տեսանելի: Ինձ համար, օրինակ, որ գուգլ քարտեզը բացում ես՝ Հայաստանի սահմաններ որտեղ որ նշված են, դրանից դուրսի մասին է խոսքը, բայց ես գտնում եմ, որ և՛ մենք, և՛ դուք՝ լրատվամիջոցները, պետք է այս հարցին շատ նուրբ մոտենաք ու մինչև սահմանազատման, սահմանագծման հանձնաժողովի որոշումներ կայացնելը ոչ մի հրապարակային քննարկում չսկսեք:

-Պարո՛ն Ղալումյան, բայց այս քննարկումն առաջինը վարչապետն ու իշխանության ներկայացուցիչներն են սկսել՝ ասելով, որ Տավուշից պետք է սահմանազատման աշխատանքները սկսեն:

-Վարչապետը և իշխանության ներկայացուցիչները այն, ինչ ասել են, դա տեսանելի է, դրա շրջանակում պետք է գործընթացները լինեն:

-Որոնք են ձեր նշած այդ գյուղերը, որոնք ադրբեջանական են:

-Ես միշտ այդ գյուղերի մասին շեշտելիս նաև նշում եմ, որ կան ՀՀ 29.800 ք/կմ-ի մեջ մտնող տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հիմա, այդ հարցը թողած, կենտրոնանում եք այն տարածքների վրա, որոնք Հայաստանի 29.8000 ք/կ տարածքից դուրս են, բայց ոչ որոշակի առումով, հնարավոր է, Հայաստանի վերահսկողության տակ լինեն: Ես գտնում եմ, որ սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովի որոշումները այս հարցի քննարկման վերաբերյալ լեգիտիմ չէ: Այդ գյուղերը հարաբերական են, որովհետև դրանց անուններն էլ է խառը: Կա Ոսկեպար, Վերին Ոսկեպար, այդ գյուղերը խաչվում են ու հանրության կողմից այս ձև են ընկալվում: Սա շատ նուրբ հարց է:

-Պարո՛ն Ղալումյան, դուք ծնունդով Տավուշից եք: Երբ լսում եք, որ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը, ձեր թիմակիցները, նաև դուք, հայտարարում են, որ Տավուշում գյուղեր կան՝ մեր չեն, ադրբեջանական են, ինչպե՞ս եք՝ որպես տավուշցի, վերաբերվում այս հայտարարություններին:

-Դրանց ես վերաբերվում եմ այնպես, ինչպես նախկինում: Ես առաջիններից մեկն եմ ասել, որ այս գյուղերը, Տավուշի վարչատարածքային բաժանման մեջ գոյություն մեջ չունեցող գյուղեր են, սրանք ընդգրկված չեն Տավուշի մարզում որպես վարչատարածքային միավորներ, դրանք չեն մտնում ՀՀ 29.800 ք/կմ տարածքից դուրս են:

-Պարո՛ն Ղալումյան, պատերացնու՞մ եք, որ օրերից մի օր Ադրբեջանի նախագահը կամ նրանց պատգամավորները նման բան ասեն, թե այս կամ այն գյուղը ադրբեջանական չէ, պատմական Հայաստանի տարածքում է: Միայն մեր իշխանությունների կողմից են նման հայտարարություներ հնչում:

-Վարչապետը նման բան չի ասել, նա ասել է՝ այն գյուղերը, որոնց մասին Ադրբեջանը խոսում է, Տավուշի մարզում նման գյուղեր չկան, Տավուշի մարզն ունի 4 խոշորացված համայնք և վարչական միավորների մեջ նման անուններ գոյություն չունեն:

-Իսկ արդյո՞ք նման հայտարարություններով Հայաստանի իշխանությունները հիմք չեն տալիս, որ Ադրբեջանը նոր պահանջներ մեզ ներկայացնի:

-Վարչապետն այդ գյուղերի բնակիչների հետ հանդիպելիս ասել է, որ Ադրբեջանի հետ որևէ պայմանավորվածություն գոյություն չունի, մենք ընդամենը մեր մեջ խոսում ենք, թե հետո ի՞նչ պահանջներ կլինեն, ինչպե՞ս կդիմակայենք, ի՞նչ կլինի, դա հետագայի խնդիր է:
Այսօր անկլավների մասին խոսք չկա, խոսքն այն վարչատարածքային միավորների մասին է, որոնք նախկինում եղել են ադրբեջանական բնակավայրեր:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս