«Հրապարակ» օրաթերթը գրում է `
Բախշյանի քննադատությունը խոցեց Երեւանի դարդուցավով տապակվող Տարոն Մարգարյանի սիրտը, նա իրեն հատուկ դանդաղությամբ հակադրվեց, թե հասարակությունը լավ էլ տեսնում է իրենց աշխատանքը:
Մինչ քվեարկությունը, Ստեփան Սաֆարյանը փորձեց ուռճացման ու փոշիացման մի քանի փաստերով հիմնավորել իրենց քվեարկելիք «դեմ»-ը: «Մեր բյուջեն կազմել է 63 միլիարդ 667 միլիոն 925 հազար դրամ: Կատարման հաշվետվությունից տեսնում ենք, որ եկամտային ու ծախսային մասի ցուցանիշները կատարվել են 95 եւ ավելի, երբեմն՝ 114 տոկոսով: Իհարկե, ընդդիմադիր փոքրիկ խմբակցությունը չի կարող 100 տոկոսանոց աուդիտ իրականացնել ու ամբողջը ցույց տալ, բայց որոշակի ծախսեր, որոնք նշված են բյուջեի կատարման հաշվետվության մեջ, այնուամենայնիվ, արժանի են բարձրաձայնելու թվային տեսքով, որոշները` կասկածի տակ դնելու` իրականացման եւ այդ չափի ծախսերի արդյունավետության առումով»: Ըստ ընդդիմադիր խմբակցության, բազմաթիվ խնդիրների մեջ թաղված Երեւանի համար անարդյունավետ ծախս է գործուղումներին 56 միլիոն 125 հազար դրամ գումար հատկացնելը: Այս գումարով 24 պատվիրակություն՝ 93 անձով, գործուղվել է արտասահման՝ 24 միջոցառման մասնակցելու: Տեղեկատվական ծառայությունների, այդ թվում բլանկների համար 34 միլիոն 490 հազար դրամ, ներկայացուցչական ծախսերի համար` 108 միլիոն 434 հազար դրամ: Ասֆալտապատման համար` միլիարդներ, որը քաղաքացին տեսավ կենտրոնում ու մի երկու պողոտայում: Կամարանցումների բարեկարգման համար՝ 109 մլն 721 հազար դրամ: «Բարեւ, Երեւանն» անարդյունավետ է համարում քաղաքապետարանի աշխատանքների լուսաբանման համար տրամադրվող 35 միլիոն 760 հազար դրամը, որն ի դեպ հիմնականում Տարոն Մարգարյանի գավազդին է տրվում:
Շարունակությունը ` «Հրապարակ»-ի այսօրվա համարում