«Հրապարակ» օրաթերթը գրում է `
ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ երեկ ԱԺ-ում լսումները, ինչպես սպասվում էր, թեժ էին եւ կոմպրոմատային: Նախ նշենք, որ Ազգային ժողովի կողմից, կառավարության այս նախագծին օրենքի ուժ հաղորդելու պարագայում, մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը Սեւանա լճից տարեկան բաց կթողնվի մինչեւ 240 մլն խորանարդ մետր ջուր, այսինքն՝ լրացուցիչ 70 միլիոն խմ ջուր: Ըստ պաշտոնական հիմնավորման, այս ընթացքում կլուծվի Սեւջուր գետի եւ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդիրը, եւ կիրականացվեն առաջնահերթ ջրամբարաշինության միջոցառումներ:
Շարունակությունը ` «Հրապարակ»-ի այսօրվա համարում