Դոփում են, դոփում են, դոփում են գժերը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է `

Այն օրը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին ասաց` ինչ պակաս Իվանիշվիլի է, ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի շահերն սպասարկող լրատվամիջոցներն սկսել են իրենց դնել իրենց իմացած տղու տեղը: Այլ կերպ ասած` սկսել են երեւակայել, որ իրենք էլ Իվանիշվիլու լրատվամիջոցներն են կամ առնվազն պակաս չեն Իվանիշվիլու լրատվամիջոցներից:

Մնում է ասել` խեղճ Իվանիշվիլի: Օրիգինալին նկատի չունեմ, այլ հենց Ծառուկյանին, ով այս տեսակ ձիով է կռիվ գնում:

Բանն այն է, որ Ծառուկյանը համերաշխության, իրար թեւ-թիկունք լինելու, համախմբման, երկրում այդ համախմբման միջոցով բան փոխելու մասին է խոսում, իսկ նրա ձիերն ամբողջ օրը զբաղված են աջուձախ աքացիներ տալով, կծոտելով, թրքելով, սպառնալիքներ վրնջալով, այն ամենով, ինչը դեմ է համերաշխությանը, թեւ-թիկունք լինելու գաղափարին, համախմբմանը եւ, առհասարակ, դրական ամեն ինչին:

Շարունակությունը ` «Հրապարակ»-ի այսօրվա համարում




Լրահոս