
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է `
ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը շարունակում է զարկ տալ սեփական բիզնեսին, եւ դա ` ՀՀ պետական բյուջեի հաշվին: Ընդ որում, նա գործի է դրել վաղուց հայտնի մեխանիզմներ ` իր ղեկավարած ՊԵԿ-ն օգտվում է իրեն պատկանող ընկերությունների ծառայություններից: ՊԵԿ աշխատակազմը հիմնականում օգտվում է «Միցուբիշի» մակնիշի մեքենաներից, որոնց ներկրողը Գ.Խաչատրյանն է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով ` ՊԵԿ-ը 2մլն դրամ կամ մոտ 5 հազար ԱՄՆ դոլար է տրամադրել ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ծառայությունների համար: Այդ ծառայությունը մատուցելու է «Մեգամոթորս» ընկերությունը, որի սեփականատերը եւս Գագիկ Խաչատրյանն է: Խոսուն փաստ է, այդպես չէ: Իսկ վարչապետը կոռուպցիայի դրսեւորումներ է փնտրում:
Շարունակությունը ` «Ժողովուրդ» -ի այսօրվա համարում