ԿԼԻՆԵՆ ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 5 ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի են դարձել այն 5 ուղղությունների ամբողջական ցանկը, որի շրջանակներում իրականացվելու է բուհերի օպտիմալացման եւ կամ խոշորացման ծրագիրը: Հայաստանում կլինեն բուհական կրթության 5 ուղղություններ՝ հետեւյալ բաշխումով.

 

Արվեստների ուղղության մեջ են մտնում

1 Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը,

2 Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան,

3 Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան,

4 ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը

5 ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը,

6 Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը

Հայաստանն ունենալու է մեկ Կրթական բուհ, որի մեջ կմտնեն

1 Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը,

2 Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը,

3 Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը,

Բժշկական ուղղությունը կմիավորի 3 կառույցների

1 ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը,

2 Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը,

3 ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը

Դասական ուղղության մեջ կմիավորվեն

1 Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը,

2 Երեւանի պետական համալսարանը,

3 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը,

4 ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը,

5 ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտը,

6 ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը,

7 ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը,

8 ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը,

9 ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը,

10 ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտը,

11 ՀՀ պետական կառավարման ակադեմիան

Ամենաներառականը թերեւս Տեխնոլոգիական ուղղությունն է: Այստեղ կմիավորվեն

1 Հայաստանի ազգային ագրարային համալսարանը,

2 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը,

3 ՀՀ ԳԱԱ Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը,

4 ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը,

5 ՀՀ ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ-ը,

6 ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտը,

7 ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտը,

8 ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը,

9 ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը,

10 ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը,

11 ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը,

12 ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը,

13 ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը,

14 ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը,

15 ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոն,

16 ՀՀ ԷՆ Երկրագործության գիտական կենտրոնը,

17 ՀՀ ԷՆ Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը,

18 Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի Ազգային համալսարանը,

19 Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման եւ վերլուծության գիտական կենտրոնը,

20 «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը,

21 «Գիտուժ» նախաձեռնությունը (հավանաբար),

22 Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) (հավանաբար):

Երկու կառույցի հարցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարար Ժաննա Անդրեասյանը չի կողմնորոշվել: Դեռ հայտնի չէ՝ Տեխնոլոգիական, թե Դասական ուղղության մեջ կմտնեն

ՀՀ Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան եւ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ

Փետրվարի 28-ին ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումարյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում մարտի 1-ից մի շարք դեղեր (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների եւ իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի) հնարավոր չի լինի ձեռք բերել առանց էլեկտրոնային դեղատոմսի:

 

Այս որոշումը մեծ արձագանք ստացավ, շատ մասնագետներ իրենց դժգոհությունները հայտնեցին:

ArmLur.am-ի հետ զրույցում բժիշկ Վահե Տեր-Մինասյանը նույնպես հայտնեց իր դժգոհությունը այս նոր որոշման մասին:

«Շատ անհարմարություններ են ստեղծում, շատ բարդ է: Գաղափարը ճիշտ գաղափար է, գաղափարը այնպես է, որ պետք է գնաս դրան, եւ պետք է վերահսկելի լինի: Ես՝ որպես պրակտիկ բժիշկ, ինձ համար դիսկոմֆորտ է, շատ ժամանակ է խլում, պացիենտը գանգատվում է՝ դեղատուն գնալու համար պետք է փաստաթուղթ ունենաս, ինձ թվում է՝ տեխնիկական կատարումը մեզ մոտ էդքան հաջող չի»,-ասաց Վահե Տեր-Մինասյանը:

Բժշկի խոսքով՝ շատ-շատ ժամանակ է խլում, շատ մանրամասն թղթեր պետք է լրացնել:

«Եթե հնարավոր լինի գաղափարը վերահսկել, գաղափարը լավն է, եթե հնարավոր լինի վերահսկել եւ մեզ համար այդքան անհարմարություններ չստեղծել, շատ ավելի լավ կլինի»,-հավելում է Վահե Տեր-Մինասյանը:

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

YouTube Kids ՉԿԱ

Վերջին շրջանում, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, մի շարք խափանումներ են տեղի ունենում սոցկայքերում եւ իրնտերնետ պրովայդերներում։

Նման խնդիրներին զուգահեռ համացանցի օգտագործման առումով ազատականացված Հայաստանը մի շարք ծրագրերի հասանելիություն չունի, օրինակ՝ ArmLur.am-ը նկատեց, որ Youtube-ի մանկական հավելվածը Հայաստանում չի գործում։

Սկզբում փորձեցինք համացանցից տեղեկանալ, թե որն է նման արգելքի պատճառը։ Խելացի որոնման արդյունքում հասկացանք, որ Youtube-ը ունի համակարգ, որով մոնիթորինգի արդյունքում որոշում է, թե որ երկրում կա մանկական բովանդակության մեծ պահանջարկ, ըստ դրա՝ թույլատրում է ծրագրի հասանելիություն։

Չբավարարվելով այս պատասխանից՝ հարցումով դիմեցինք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ հայաստանյան կողմին լսելու համար, եւ նախարարությունից ստացանք հետեւյալ պատասխանը. «Տեղեկացնում ենք, որ ներկայում աշխատանքներ են տարվում Youtube-ի հետ եւ բարձրացված հարցը քննարկումների օրակարգում է»։

YouTube Kids-ի վերջին թարմացումները եղել են 2022 թվականին, դրանից հետո այն հասանելի է Եվրոպայի ամբողջ տարածքում, Աֆրիկա մայրցամաքի մի շարք երկրներում, նույնիսկ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի Դաշնությունում, բայց ոչ Հայաստանում։

Ստացվում է, որ 2 տարի գործող համակարգը Հայաստանում հասանելի դարձնելը խնդիր է, բայց Կառավարությունը չի դադարում հարկերից ազատել ՏՏ ոլորտի խոշոր գումարներ շրջանառող ընկերություններին։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

ԱԲՍՈՒՐԴ ԳՆԵՐ ԵՆ

Առջեւում գարնանային ամենագեղեցիկ տոնն է՝ Մարտի 8-ը: Ամեն տարի կանանց տոնից առաջ ծաղկի գները կտրուկ թանկանում են:

Այս տարին եւս բացառություն չէ. Մարտի 8-ին ընդառաջ ծաղկի գները եռակի անգամ թանկացել են: Խանութներում մեկ կակաչի գինը միջինում 700 դրամ է, իսկ վարդինը՝ 1000։

ArmLur.am-ը շրջել է Երեւանի Կենտրոնում եւ Արգավանդում գտնվող ծաղկի խանութներով՝ հասնակալու, թե ինչ վիճակ է այնտեղ:

Ծաղկավաճառները պատմում են՝ ծաղկի մեծածախ շուկայում աբսուրդ գներ են, վարդի գինը հասնում է ընդհուպ մինչեւ 20.000 դրամի, բայց ոչ մի դրամ չեն էժանացնում:

Չեն բացառում, որ Մարտի 8-ին էլի թանկանա: Ծաղկի բիզնեսով զբաղվողները ահազանգում են՝ ծաղկի առցանց խանութները հարվածում են իրենց բիզնեսին:

Խնդիրն այն է, որ առցանց խանութները հարկ չեն վճարում, ինչի արդյունքում ծաղկի գներն ավելի մատճելի են, իսկ քաղաքացիները, բնականաբար, այս դեպքում գերադասում են պատվիրել առցանց խանութներից:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ




Լրահոս